ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել է նաև կանանց Հայաստանի հավաքականի մասին։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ լուծումներ են տրվում, որպեսզի կանանց Հայաստանի հավաքականի խաղերում ամոթալի հաշիցներ չգրանցվեն, ՀՖՖ նախագահը պատասխանել է․
«Ես ամոթալի բառը չէի օգտագործի։ Կանանց ֆուտբոլը մեզ համար առաջին հերթին սոցիալական կարևոր նախագիծ է։ Մենք ինչ–որ պահի կգանք պրոֆեսիոնալ մակարդակի, բայց այստեղ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Եվրոպայում՝ այս ընտրական փուլում շատ են այդպիսի հաշիվները։ Սա հետևանք է նրա, որ նոր թիմերը, որոնք չեն ունեցել հավաքականներ, մասնավորապես Հայաստանը, որը 10 տարվա ընդմիջումից հետո խաղում է ընտրական փուլում՝ հանդիպում է պրոֆեսիոնալ թիմերի հետ, որոնք մեծ բարձունքների են հասել։ Նշեմ, որ ՈՒԵՖԱ-ն փոխելու է ֆորմատը, դեռ կոնկրետ պարզաբանում չկա, բայց խաղալու ենք քիչ թե շատ մեր մակարդակի թիմերի հետ։ Սա սկիզն է, որը պիտի զարգացնենք ու անցնենք առաջ»,–ասել Մելիքբեկյանը։
























































