«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» համար մեկ տրանսֆերային նպատակն է հունվարի համար, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Տորեսը «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի համար առաջնային տարբերակն է: Ֆուտբոլիստը որևէ կասկած չի հարուցում Չավիի համար:
Աղբյուրը նաև նշում է, որ անգլիական և իսպանական ակումբներն արդեն մոտ են համաձայնության գալուն: «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի համար 50 մլն եվրո է պահանջում:
























































