Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սանտիագո Բեռնաբեու արենայում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Կադիսի» հետ։
Չնայած ողջ հանդիպման ընթացքում ունեցած խաղային և տարածքային մեծ առավելությանը՝ մադրիդյան գրանդը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Հյուրերի կազմում հայտավորված էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
«Ռեալը» վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կադիսը» 14 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
























































