Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Նապոլիին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 5-րդ րոպեին խփեց հյուրերի մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։
Այս հաղթանակի շնորհիվ նեապոլիտական ակումբը վաստակեց 39 միավոր և հավասարվեց «Միլանին»։ Լրացուցիչ ցուցանիշներով Լուչանո Սպալետտիի սաները երկրորդն են, իսկ «Միլանը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
























































