«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններն ակումբն առաջարկել է «Տոտենհեմին» ու «Նյուքասլին»։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Բարսելոնան» գնորդ է փնտրում բրազիլացու համար, բայց վաճառքի հնարավորությունը քչանում է Կոուտինյոյի ֆիզիկական վիճակի պատճառով։ Հնարավոր գնորդները կասկածում են խաղացողի տրանսֆերի հարցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոն չի ուզում հունվարին հեռանալ «Բարսելոնայից»։
























































