Լա Լիգայի 18-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» Սան Մամես մարզադաշտում 3-2 հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։
Երկրորդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ինյակի Վիլյամսը։ 6-րդ րոպեին Խուանմին արագորեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
52-րդ րոպեին Նաբիլ Ֆեկիրը խփեց հյուրերի երկրոդ գնդակը։ 72-րդ րոպեին Վիլյամսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Օսկար դե Մարկոսը կամային հաղթանակ պարգևեց բասկերին։
























































