«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ 18-րդ տուրում «Նյուքասլի» դեմ տարած 4-0 հաշվով հաղթանակը։
«Լավ արդյունք էր, բայց ոչ լավ ելույթ։ Մեր բախտը բերեց։ Բայց առաջին գոլի դրվագում «Նյուքասլը» վատ պաշտպանվեց, իսկ երկրորդի ժամանակ տեսանք Կանսելուի անհատական վարպետությունը։ Առաջին կեսն այս մրցաշրջանում մեր վատագույն ելույթներից էր։ Երկրորդում շատ ավելի լավն էինք»,- մասնագետի խոոսքերն է փոխանցում BBC-ն։
























































