Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4-0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։
«Քաղաքաբնակների» կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Դիաշը, Ժոաո Կանսելուն, Ռիյադ Մահրեզը և Ռահիմ Սթերլինգը։
Այս հաղթանակի շնորհիվ Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 44 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» 10 միավորով մնաց նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում։
























































