Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ։
«Մանուշակների» առաջին գոլը խփեց թիմի առաջատար Դուշան Վլահովիչը։ Այսպիսով, սերբ հարձակվողը 2021 թվականին Ա Սերիայում խփեց իր 33-րդ գոլը՝ կրկնելով Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը։
Ա Սերիայի պատմության մեջ մեկ օրացուցային տարում խփած 33 գոլը համարվում է բացարձակ ռեկորդ։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Վլահովիչը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































