«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարիերան կարող է շարունակել իսպանական Պրիմերայում: 33-ամյա փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կապտանռնագույններն անցած ամառ են ցանկացել պայմանագիր կնքել Մատայի հետ, բայց ֆուտբոլիտն ընտրել է ՄՅՈՒ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը: Խուանը «կարմիր սատանաների» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել, բայց ընթացիկ մրցաշրջանում խաղաժամանակ չի ստանում, այդ իսկ պատճառով մտադիր է փոխել ակումբը:
«Բարսելոնան» հույս ունի հաջորդ ամառ Մատային անվճար ձեռք բերել՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
























































