Խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին նոր՝ 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մրցաշրջանի համար 3,5 մլն եվրո աշխատավարձով: Գործող պայմանագրի համաձայն, Պերիշիչը տարեկան 5 մլն եվրո է ստանում: Անձամբ կիսապաշտպանը հույս ունի իտալական ակումբի հետ 6 տարվա պայմանագիր կնքել՝ 6 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք՝ Պերիշիչը 2015 թվականին է «Վոլֆսբուրգից» տեղափոխվել Միլանի «Ինտեր»: 2019-ից 2020 թվականներին խորվաթ ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է եկել «Բավարիայում»:
























































