Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-լիգյում: 34-ամյա չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Վիդալը գոհ չէ «Ինտերում» իր դիրքից և ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ առանցքային խաղացող կդառնա: Բացի դա, Արտուրոն կցանկանար իրեն փորձել «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, որի հետ աշխատել է «Ինտերում» և «Յուվենտուսում»:
Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում 16 հանդիպման է մասնկցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































