Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն էմոցիոնալ է արձագանքել «Սևիլիայի» դեմ արտագնա խաղում իր փոխարինմանը (1-2):
Ուրուգվայցի հարձակվողին 57-րդ րոպեին փոխարինել է բրազիլացի հարձակվող Մատեուսը: Սուարեսը գոհ չի մնացել Դիեգո Սիմեոնեի այս որոշումից և պահեստայինների նստարանի մոտ գնալիս՝ արտահայտել է իր զայրույթը:
Սուարեսն արդեն 7 խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել բոլոր մրցաշարերում: Սա ֆուտբոլիստի վատագույն ցուցանիշն է՝ 2014 թվականի ամռանը Իսպանիա տեղափոխվելուց հետո: