«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր ակումբը պայմանագիր չի կնքի այն խաղացողների հետ, ովքեր պատվաստված չեն լինի կորոնավիրուսի դեմ.
«Տրանսֆերների հարցում պատվաստման հարցը վստահաբար դերակատարություն է ունենալու: Եթե ֆուտբոլիստը պատվաստված չէ, նա մնացած բոլորի համար մշտական վտանգ է ներկայացնում: Նման ֆուտբոլիստը չի ցանկանում վտանգ լիներ, դա չի նշանակում, որ նա մտածում է. «Աստված իմ, ես թքած ունեմ մյուսների վրա»: Բայց նա վտանգ է, իսկ մենք ստիպված պետք է լինենք տարատեսակ սցենարներ մտածել: Օրինակ, չպատվաստված խաղացողը պետք է ուրիշ հանդերձարանում փոխվի, ճաշի առանձին ճաշարանում, խաղերին գա առանձին ավտոբուսով կամ մեքենայով:
Կազմակերպչական առումով սա իսկապես խառնաշփոթ է: Եթե թիմը ցանկանում է հետևել անվտանգության կանոններին, ապա դա անելն անհավանական բարդ կլինի: Մենք մտադիր չենք լրացուցիչ շինություն կառուցել չպատվաստված ֆուտբոլիստների համար»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mirror-ը: