«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մասնակցել է Լա Լիգայի 18-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (3-2): Կիսապաշտպանի համար սա 459-րդ հաղթանակն էր ակումբի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում, այս ցուցանիշով նա հավասարվեց Անդրես Ինյեստայի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը Թվիթերում:
Ակումբի կազմում տարած հաղթանակների քանակով երկրորդ տեղում թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին է (476): Այս ցուցանիշով առաջատարն է Լիոնել Մեսսին (542), որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում:
33-ամյա Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում 651 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 16 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ: Իսպանացի կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականը, Transfermarkt-ը Բուսկետսի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն եվրո: