Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության հասավ «Լիդսի» նկատմամբ։
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելլին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուկայո Սական և Էմիլ Սմիթ Ռոուն։ «Լիդսի» միակ գոլն իր ակտիվում գրանցեց «Ռաֆինյան»։
Այս հաղթանակի շնորհիվ Միկել Արտետայի սաները վաստակեցին 32 միավոր և ընթանում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականով։ «Լիդսը» 16 միավորով 16-րդ տեղում է։