«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոօը նորից խոսել է պատվաստման կարևորության մասին։
«Բարոյականության տեսանկյունից դա պիտի պարտադիր լինի յուրաքանչյուրի համար։ Համոզմունքների հարց է։ Եթե ես անում եմ մի բան, որն օգնում է ինձ շրջապատող մարդկանց, ուրեմն ինձ համար դա պարտադիր է։ Բայց ակնհայտ է, որ որոշ մարդիկ դա այլ կերպ են տեսնում։
Ես 54 տարեկան եմ, ու իսկապես հավատում եմ, որ մարդկանց կարելի է համոզել արարքների ճշմարտացիության մեջ, բայց կոնկրետ այս դեպքի համար վստահ չեմ։
Անգլիան շատ ավելի լավ տեղ է պատվաստման տեսանկյունից, քան, օրինակ, Գերմանիան։
Եվ անհավանական է, թե որքան ագրեսիվ են պատվաստմանը դեմ գտնվողները ր որքան վստահ են ամեն ինչում։ Նրանք, ակնհայտորեն, շատ ավելի լավ գիտեն, քան մյուսները։ Իսկապես բարդ է»,- ասել է 54-ամյա գերմանացի մասնագետը։