«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կիսվել է Հայաստանի հավաքականը ընտրելու որոշման վերաբերյալ իր կարծիքով։
«Ես չեմ ափսոսում այս որոշման համար. Հայաստանի հավաքականի կազմում բավականաչափ հանդիպումներ եմ անցկացրել, ինձ ամեն ինչ դուր է գալիս։ Ես հնարավորություն ունեցա Գերմանիայի հավաքականի դեմ խաղալու Հայաստանի մարզաշապիկով։
Նույնիսկ ազգային հավաքականում են ինձ ծաղրում «Ի՞նչ է, չե՞ս ափսոսում»։ Ոչ, ես չեմ ափսոսում դրա համար: Ինչպես եղավ, այնպես էլ եղավ։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, բայց Ռուսաստանն էլ ինձ համար օտար չէ։ Ամբողջ կարիերաս անցկացրել եմ Ռուսաստանում, ապրում եմ այստեղ, երկիրն ինձ հնարավորություն է տվել ֆուտբոլ խաղալ։ Սա էլ իմ հայրենիքն է։
Ինչպե՞ս իմանանք, թե արդյոք Կարպինն ինձ կկանչեր Ռուսաստանի հավաքական, եթե ես որոշում չկայացնեի խաղալ Հայաստանի հավաքականում։ Միանշանակ չեմ ափսոսում, որ ընտրել եմ Հայաստանը. կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում РБ-Спорт-ը։
























































