«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կիսվել է ՌՊԼ-ում VAR համակարգի մասին իր կարծիքով.
— «Զենիթի» հետ հանդիպումից հետո խաղադաշտում զրուցեցիր մրցավարների հետ։ Ի՞նչ կարծիքի ես քո կարիերայի ընթացքում ՌՊԼ-ում մրցավարության մասին: Հիմա ավելի լա՞վ է՝ վերջին 2-3 տարիների համեմատ.
— Ես չգիտեմ. երևի ավելի լավ: Բայց երբ VAR-ը հայտնվեց, իմ կարծիքով ֆուտբոլում անարդարությունը մնաց։ Ցավալի է, երբ մրցավարը նայում է մոնիտորին և չի տեսնում խախտումը. սա է խնդիրը:
Որպես ֆուտբոլիստ՝ ինձ համար շատ ավելի ցավալի դարձավ, որ VAR-ը հայտնվեց։ Նախկինում մրցավարը չէր տեսնում խախտումը և վերջ: Ես ֆուտբոլ եմ խաղում և էմոցիաներ եմ ստանում, իսկ VAR-ը սպանում է դրանք։ Ես դեմ եմ ֆուտբոլում այս համակարգին։ Բավական է, որ մրցավարները ժամացույց ունենան՝ օգնելու պարզել՝ արդյոք ֆուտբոլի գնդակը հատե՞լ է եզրագիծը, թե՞ ոչ։ Ես նման կարծիք ունեմ։ Հիշեք «Մանչեսթեր Սիթի» — «Տոտենհեմ» խաղը, երբ 90-րդ րոպեին «քաղաքաբնակները» գոլ են խփում, ամբողջ մարզադաշտը ուրախանում է, իսկ հետո գոլը չեղյալ է հայտարարվում։ Ֆուտբոլը զգացմունք է. կցանկանայի, որ այս համակարգը չլիներ համաշխարհային ֆուտբոլում»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։