«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն։
— Ի՞նչ հարաբերություններ ունեք Հենրիխի հետ:
-Շատ լավ: Նրա հետ առաջին անգամ ծանոթացա, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» եկավ Ռոստով: Քանի որ ես սկսեցի հրավիրվել Հայաստանի հավաքական, մենք ավելի շատ սկսեցինք շփվել նրա հետ։ Նա հիանալի է կատարում առաջատարի, ավագի դերը։ Նա պարբերաբար հարցնում է, թե ով է վնասվածք ստացել ու չի եկել, կարող է շնորհավորել ինչ-որ մեկին խփած գոլի համար։ Ամեն ավագ չէ, որ իրեն այսպես է պահում։ Նա հիանալի մարդ է: Ես կապի մեջ եմ նրա հետ, ժամանակ առ ժամանակ շփվում ենք։
— Նրա հետ խոսե՞լ եք ՌՊԼ տեղափոխվելու մասին: Ինչպե՞ս է նա վերաբերվում Ռուսաստանի առաջնությանը։
-Ավելի լավ է նրան հարցնեք. նրա՝ Ռուսաստան հնարավոր տեղափոխվելու մասին անմիջապես խոսակցություններ սկսվեցին, երբ նա մեկ հանդիպում չանցկացրեց «Ռոմայի» կազմում։ Նա թիմի փորձառու առաջատարներից է։
Յուրաքանչյուր խաղում նա գրեթե գոլ է խփում։ Կարծում եմ, որ եթե նա հաջողության չհասնի «Ռոմայում», անպայման առաջարկներ կունենա Իսպանիայից կամ Իտալիայից։ 100 տոկոսով: Նա լավ է վերաբերվում Ռուսաստանին, բայց, ինձ թվում է, դեռ թոփ առաջնություններում խաղալու ցանկություն ունի,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։