«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշի հնարավոր հեռանալու մասին։
«Ես ամեն ինչ հասկանում եմ և բաց եմ ամեն ինչի համար։ Ամենակարևորը թիմի շահերն են, և Ժոաուն դրա կարևոր մասն է։
Ֆելիշը պետք է կրկնի այն, ինչ ցույց տվեց օրերս «Ռեալի» դեմ խաղում։ Նա խաղաց 30-35 րոպե ու ցույց տվեց իր ողջ տաղանդը։ Հուսանք, որ նա նորից կանի դա, քանի որ հենց այդպիսի խաղացող է մեզ անհրաժեշտ:
Ես շատ անգամ խոսել եմ նրա հետ։ Ես կարիք չունեմ ձեզ ասելու, թե ինչի վրա նա պետք է աշխատի: Նա մեծանալու շրջան է անցնում։ Խոսքը հասունության և կայունության մասին է՝ այն, ինչ պահանջվում է ֆուտբոլում»,- Սիմեոնե Գոլի խոսքերն է մեջբերում