«Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է վերադառնալ Իսպանիա, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա ուրուգվայցին մոտ է «Վալենսիա» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 2 միլիոն եվրո։
Գոդինի ներկայիս պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև իր նախկին ակումբը՝ «Աթլետիկոն»։