Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ջենոան» 1-3 հաշվով պարտվեց «Լացիոյին»:
Հյուրերի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն ջենովական ակումբի կազմում հակառեկորդ է սահմանել՝ չհաղթելով Ա Սերիայի իր առաջին 6 հանդիպումներից ոչ մեկում «Ջենոայի» գլխավորությամբ։
Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ ջենովացիները կրել են 5 պարտություն և մեկ ոչ-ոքի խաղացել (0-0՝ «Ուդինեզեի» հետ): Միակ հաղթանակը Շևչենկոյի օրոք «Ջենոան» տարել է Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ հաղթելով «Սալերնիտանային» (1-0):
Այս պահին «Ջենոան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը։
























































