«Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Լա Լիգա, հայտնում է Goal-ը։
33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Կադիսն» ու «Էլչեն», որոնք պատրաստ են հունվարին ֆուտբոլիստի վերաբերյալ տրանսֆերային առաջարկ անել։
Իսպանիայի առաջնությունում Կոստան հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում իր ելույթներով։
Դիեգոն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։