«Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում՝ Կուն Ագուրեոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարելուց հետո, հայտնում է Goal-ը։
Կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի նկատմամբ։
Երիտասարդ անգլիացին ներառված չէ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի ծրագրերում։
Գրինվուդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 խաղ՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։