Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է փնտրում երիտասարդ խաղացողներով իր կազմը համալրելու համար:
Ինչպես հայտնում է ինսայդեր Սերխիո Սանտուշը, արքայական ակումբը հետևում է «Ռենի» խորվաթ 23-ամյա կիսապաշտպան Լովրո Մայերի ելույթներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդի տեսադաշտում է նաև Խորվաթիայի հավաքականի և «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Լա Լիգայում, որտեղ 18-րդ տուրում սեփական հարկի տակ կխաղա «Կադիսի» հետ։ Հանդիպումը կկայան կիրակի օրը, ժամը 00:00-ին (Երևանի ժամանակով):
























































