Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ խաղում Միլանի «Ինտերը» պատմական ձեռքբերում է սահմանել։
1908 թվականից սկսած ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Ինտերը» մեկ օրացուցային տարում 100 գոլ է խփել ազգային առաջնությունում։ Հոբելյանական դարձավ խաղի 33-րդ րոպեին Դենզել Դումֆրիսի խփած գոլը, որը հանդիպման հաշիվը դարձրեց 2-0՝ հօգուտ հյուրերի։
Երբեք «Ինտերը» մեկ տարվա ընթացքում 100 գոլ չի խփել. ակումբի լավագույն ձեռքբերումը եղել է 99 գոլ 1950 թվականին:
Նախկինում իտալական ֆուտբոլի պատմության մեջ ընդամենը հինգ անգամ է թիմերին հաջողվել օրացուցային տարում գերազանցել 100 գոլի նշագիծը՝ «Միլանին» (105՝ 1949 և 120 և 1950 թվականներին), «Տորիանոյին» (111՝ 1947 թվականին և 114՝ 1948 թվականին), ինչպես նաև «Յուվենտուսին» (100 գոլ 1933 թ.):
Նկատենք, որ ձեռքբերումը կարող է կրկնել նաև «Ատալանտան»․ 2021 թվականին թիմը 99 գոլ է խփել Ա Սերիայում և կանցկացնի ևս երկու հանդիպում ունի դեռ անցկացնելու։