Հաղորդվում է, որ «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մարզվում է թիմից առանձին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հեռացրել է թիմի մարզումներից լոնդոնյան ակումբի հարձակվողին։
Ավելի վաղ Արտետան հայտնել էր նաեւ, որ Օբամեյանգը չի մասնակցի շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Լիդս Յունայթեդի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ վերջերս Օբամեյանգը կարգապահության խախտման պատճառով զրկվել էր ավագի թևկապից։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստը ուշ է վերադարձել ակումբ՝ ընտանեկան պատճառներով թիմից ժամանակվորապես հեռանալու թույլտվություն ստանալուց հետո։