Спорт-Экспресс-ի հետ զրույցում Յուրի Գորբենկոն, որը «Ժիլինայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ներկայացուցիչն է, ասել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։
«Վահան Բիչախչյանի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ ենք ունենում ՌՊԼ մրցաշարային աղյուսակի վերին հատվածի թիմերից մի քանիսի հետ։ Նա տաղանդավոր հայ խաղացող է, որը մեզ մոտ լեգիոներ չի համարվի»,-ասել է Գորբենկոն։
Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Բիչախչյանը մասնակցել է 15 խաղի, դարձել 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։