«Ինտերը» հրաժեշտի արարողություն կկազմակերպի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ու երկրպագուների համար։ Դա տեղի կունենա 2022-ի առաջին տնային խաղերից մեկի ժամանակ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում։
Այսօր հայտնի դարձավ, որ իտալական ակումբը խզել է պայմանագիրը դանիացի ֆուտբոլիստի հետ նրա մոտ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի առկայության պատճառով, որով արգելվում է մասնակցել Ա Սերիայի խաղերին։ 29-ամյա ֆուտբոլիստը «Ինտերում» հանդես էր գալիս 2020-ի հունվարից։
Հիշեցնենք, որ Եվրո 2020-ի Ֆինլանդիայի դեմ խաղում դանիացու մոտ սրտի կանգ էր եղել։
























































