«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ «Նյուքասլի» դեմ կայանալիք խաղի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Նշվում է, որ մարզիչը քովիդի թեստ է հանձնել, ինչը կասկածելի արդյունք է ցույց տվել։
Մարզիչը ևս մեկ ՊՇՌ-թեստ է հանձնել ու սպասում է պատասխանին։ Ավելի վաղ իսպանացի մասնագետն ասել էր, որ ակումբի մի քանի աշխատակից վարակվել է կորոնավիրուսով։
«Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 19-ին։
























































