«Սամպդորիայի» կիսապաշտպան Միկել Դամսգարդը հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է calciomercato.com–ը։
21-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։ «Սամպդորիան» իր խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո։
Դամսգարդը «Սամպդորիայում» է 2020 թվականից։
























































