«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը, շուտով ծնողներ կդառնան։
Հոկտեմբերին պորտուգալացին հայտարարեց, որ երկվորյակների է սպասում։ Այժմ հայտնի է դարձել երեխաների սեռը՝ Ռոնալդուն ու Ջորջինան տղա ու աղջիկ են ունենալու։
«Երբ սկսվում է կյանքը, և սերը չի ավարտվում»,- Instagram-ի իր էջում հրապարակած տեսանյութը մակագրել է Կրիշտիանու Ռոնալդուն:
36-ամյա Ռոնալդուն ունի չորս երեխա, Կրիշտիանու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին անհայտ մորից, Եվան և Մաթեոն, որոնք ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից և Ալան Մարտինը, որին Ջորջինիան լույս աշխարհ է բերել 2017 թվականին:
View this post on Instagram
























































