«Ինտերի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը չի վերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին մերժել է չիլիացուն հրավիրելու տարբերակը, ում հետ նա խաղացել է «Բարսայում» 2011-ից 2014 թվականներին։
Չավին ցանկանում է, որ թիմին միանան այլ խաղացողներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆերան Տորեսը: Նա չի ցանկանում ռիսկի դիմել մեծ տարիքային խաղացողների հրավիրելով, որոնց ուժերի գագաթնակետն արդեն անցել է:
«Բարսելոնան» դեռևս շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ` Ֆերան Տորեսի տրանսֆերի հարցով:
























































