Հայտնի գործակալ Մինո Ռայոլան «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպման ժամանակ կատալոնացիներին առաջարկել է «Ռեալ Սոսյեդադի» 26-ամյա բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի ծառայությունները: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ակումբը ժամանակ է խնդրել մտածելու համար: Ֆուտբոլիստի պրոֆիլը ցանկանում է ուսումնասիրել անձամբ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին:
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է հետաքրքրել ակումբին, քանի որ առաջիկա ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է: Ընդ որում, «Ռեալ Սոսյեդադը» չի թաքցնում, որ ակումբի համար առաջնային է Յանուզայի հետ պայմանագրի երկարաձգումը. նրան արդեն առաջարկ է արվել: Եթե Յանուզայը հրաժարվի նոր պայմանագիր կնքել, ապա «Ռեալ Սոսյեդադը» մտադիր է վաճառել նրան հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում:
























































