«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում։
Այս գոլը ԱՊԼ-ում 20-րդն էր երիտասարդ ֆուտբոլիստի համար: 22 տարեկան 341 օրականում Մաունթը դարձել է լոնդոնյան ակումբի ամենաերիտասարդ խաղացողը, ով Պրեմիեր լիգայում 20 գոլ է խփել:
Այս մրցաշրջանում Մաունթն Պրեմիեր լիգայում անցկացրել է 14 խաղ, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ «Չելսին» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
























































