«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը խոսել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի և հարձակվող Կոնստանտին Տյուկավինի առաջընթացի մասին։
«Տյուկավինի և Զախարյանի առանձնահատկությունը զարգանալու մշտական ցանկությունն է։ Նրանց աչքերը վառվում են։ Մենք հաստատ գիտենք, որ երկուսն էլ դեռ հեռու են զարգացման բարձրակետից։ Եվ մենք աշխատելու ենք դրա վրա, այդ թվում՝ ձմեռային ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Նրանց համար կարևոր է պահպանել ֆուտբոլային քաղցը։ Մենք կշարունակենք զարգացնել դրանք։ Նրանցից ակնկալում ենք հարյուր տոկոսանոց ներգրավվածություն ուսումնական գործընթացում»։
Շվարցը խոսել է նաև Զախարյանի Եվրոպա տեղափոխվելու մասին.
« Չէի ցանկանա խոսակցություններ քննարկել։ Ինձ առաջին հերթին հետաքրքրում է նրա անհատական զարգացումը։ Այո, խոսում ենք Արսենի հետ, բայց այդ խոսակցությունները հիմնականում մարզումային գործընթացի հետ են կապված։ Երբ խաղացողը հասնում է որոշակի մակարդակի, շատ կարևոր է դա պահպանելը:
Նրա խնդիրն է` միշտ պահել իր մակարդակը, լինել կայուն։ Կարծում եմ՝ հիմա չարժե խոսել հեռանալու մասին։ Մենք տեսնում ենք, որ նա կարող է զարգանալ «Դինամոյում»: Նա դեռ իր պիկին չի հասել «Դինամոյում»։ Հուսով եմ, որ Արսենը նույն կերպ է մտածում», գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը: