«Յուվենտուսը» դիտարկում է հունվարին պայմանագիր կնքել «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Ջանլուկա Սկամակայի հետ, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբում ավելի շատ հույս ունեն ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչն, սակայն ակումբում հասկանում են, որ նրա համար մրցակցությունը թեժ կլինի, այդ իսկ պատճառով «Յուվեն» ընտրել է Սկամակային՝ որպես այլընտրանքային տարբերակ:
Ընթացիկ մրցաշրջանում Սկամական «Սասուոլոյի» կազմում Ա Սերիայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: