«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է ապաքինվել ձախ ոտքի մկանի վնասվածքից։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ապաքինման գործընթացում առաջընթաց է նկատվում, եթե տեմպը շարունակվի, խաղացողը կկարողանա մասնակցել 2022 թվականի առաջին հանդիպմանը, որը կայանալու է հունվարի 2-ին «Մալյորկայի» դեմ:
Ենթադրվում է նաև, որ այս խաղին կկարողանա մասնակցել Անսուման Ֆաթին, որը նույնպես այս պահին վնասվածք ունի։