Լոնդոնի «Չելսիի» հիմնական կազմի երեք խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Goal.com-ը։
Վարակվածների անունները չեն հաղորդվում։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք վտանգված է Պրեմիեր լիգայի «Չելսի»-«Էվերթոն» հանդիպումը։ Խաղը նախատեսված է հինգշաբթի։
Դեկտեմբերի սկզբին հայտարարվեց, որ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վարակվել է COVID-19-ով։
Շաբաթվա ընթացքում Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք հանդիպում արդեն հետաձգվել են ակումբներում կորոնավիրուսի բռնկման պատճառով։