«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկն առաջարկել է հետաձգել ԱՊԼ-ի 19-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք նախատեսված են անցկացնել առաջիկա հանգստյան օրերին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Մենք կարծում ենք՝ պետք է հետաձգել ԱՊԼ-ի առաջիկա տուրի բոլոր հանդիպումները: ԱՊԼ-ի բոլոր ակումբներում կորոնավիրուսով վարակվածների թիվն ահռելի է, բոլորը խնդիրներ ունեն: Այդ օմիկրոն-շտամն անտառային հրդեհների պես տարածվում է աշխարհում, և ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանվենք»,- Ֆրանկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Երեկ արդեն իսկ հետաձգվել է «Բարնլի»- «Ուոթֆորդ» հանդիպումը: Դեռևս հայտնի չէ, թե խաղը երբ կանցկացվի: