«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկել է հնարավոր տրանսֆերը, սակայն տեղափոխությանը խոչընդոտում են մի քանի հանգամանքներ։
Նախ, կիսապաշտպանի աշխատավարձը և գործակալի միջնորդավճարը չափազանց բարձր են «Բարսելոնայի» համար: Երկրորդ՝ Չավին հետաքրքրված չէ Պոգբայի ծառայություններով, քանի որ կարծում է, որ կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու կարիք չունի։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ կատարելով 7 գոլային փոխանցում: