Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում կայացած «Արսենալ» — «Վեսթ Հեմ» (2-0) հանդիպումը հոբելյանական էր հյուրերի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի համար։
58-ամյա մասնագետի համար այս հանդիպումը 600-րդն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Շոտլանդացին չորրորդ մարիչն, որին հաջողվել է գրանցել նման ցուցանիշ։ Արսեն Վենգերն ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 828, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը՝ 810, Հարրի Ռեդնապը՝ 642 հանդիպում։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Վեսթ Հեմը» 17 խաղից հետո վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։