Ալժիրի հավաքականը դարձավ Արաբական ազգերի ֆուտբոլի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը։
Քաթարում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում Ալժիրի հավաքականը հաղթանակ տարավ մրցաշարի տանտերերի նկատմամբ՝ 2-1 հաշվով։
59-րդ րոպեին Ալժիրը բացեց հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ խաղակեսին միանգամից 9 րոպե ավելացրեց, իսկ ավելացված 7-րդ րոպեին Քաթարը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Քիչ անց Ալժիրին հաջողվեց վաստակել 11 մետրանոց. Քաթարի հավաքականի դարպասապահը կարողացավ հետ մղել Յուսեֆ Բելայիլի հարվածը, սակայն ալժիրցին առաջինը հասավ գնդակին և գրավեց դարպասը՝ Ալժիրին դուրս բերելով եզրափակիչ։
Եզրափակչում Ալժիրը կխաղա Թունիսի ընտրանու հետ։