Դեկտեմբերի 16-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է Բրազիլիայի գավաթի եզրափակչի՝ «Ատլետիկո Պարանաենսե»-«Ատլետիկո Մինեյրո» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Ալեքսի Կուկի թիմի։
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Կենոն և «Զենիթի» նախկին խաղացող Հալկը: Ժադերսոնը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում:
Առաջին խաղում «Ատլետիկո Մինեյրոն» հաղթել էր 4:0 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերի հանրագումարով ակումբը նվաճեց երկրի գավաթը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մինեյրոն» դարձել է Բրազիլիայի 2021 թվականի մրցաշրջանի չեմպիոն։