Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է ընթացիկ տարվա լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը։
Ինչպես նշվում է, ցուցակը կազմելիս օգտագործվել է CIES-ի սեփական ալգորիթմը, որը հաշվի է առնում ֆուտբոլիստերի ընդհանուր խաղաժամանակը, թիմերի մակարդակը, մրցաշարերը և այլն։
Ցուցակում առաջինը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան է։
Երկրորդ տեղում Յան Օբլակն է (Աթլետիկո): Լավագույն եռյակը եզրափակում է Մանուել Նոյերը («Բավարիա»)։