«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ դրական է վերաբերվում Ա Սերիայում խաղալու հնարավորությանը:
«Խաղալ Իտալիայո՞ւմ․․․ Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել այս մասին, բայց գիտեմ, որ Իտալիայում ինձ շատ են գնահատում։
Հնարավոր է, Իտալիայում ես կարող էի հանդիպել մեծ խաղացողների և մեծ թիմերի»,- մեջբերում է Լևանդովսկուն Tuttosport-ը։
Այս մրցաշրջանում հարձակվողը 23 խաղում դարձել է 27 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։