Ըստ The Sun-ի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն այս ամառ կհեռանա թիմից։ Ֆուտբոլիստի համար լուրջ գնորդ է հայտնվել, ով պատրաստ է ծախսել ավելի քան 130 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին», որն ամռանը կորցրեց Սերխիո Ագուերոյին, նոր հարձակող է փնտրում։
Քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի Հոլանդին։
Նշենք, որ «Սիթին» նորվեգացու համար պետք է վճարի 75 միլիոն եվրո, ևս 55 միլիոն նրա տրանսֆերային գործակալ Մինո Ռայոլեին՝ որպես միջնորդավճար։ Իսկ հաշվի առնելով ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը, ընդհանուր գումարը (բոլոր մրցաշրջանների աշխատավարձերը ներառյալ) կարող է արժենալ ավելի քան 250 միլիոն եվրո: