«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկ տարի ժամկետով թարմացնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Աղբյուրը նշում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոզեֆ Բարտոմեուն Մեսսիին առաջարկում է ցմահ պայմանագիր կնքել: Այնուամենայնիվ, Լեոն քննարկում է միայն վերը նշված տարբերակը:




























































