«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Օսասունայի» հետ ոչ-ոքին (2-2) Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։
«Ափսոս.․․ Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք մրցակցի դեմ, որի խաղադաշտում ոչ-ոքի գրանցելը հեշտ չէ։ Օսասունայի խաղը հիմնված է դրվագների վրա:
Այժմ մեր խնդիրն է նախապատրաստվել հաջորդ խաղին, որը տեղի կունենա շատ շուտով։ Մենք հասկանում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում մեր երիտասարդներն իրենց վառ են դրսևորելու։
Բայց մենք հիմա պետք է արդյունքի հասնենք, հաղթենք։ Մենք կրիտիկական իրավիճակում ենք»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































